December 20, 2019

November 11, 2019

November 9, 2019

Please reload

Recent Posts

Black Fortress

October 2, 2016

1/1
Please reload

Featured Posts

Լրացուցիչ առարկայական պարապմունքներ

November 9, 2019

Կենտրոնում իրականացվող դասապատրաստման մեթոդները սաների համար առավել

գրավիչ և  ընկալելի դարձնելու նպատակով որոշեցինք իրականացնել լրացուցիչ պարապմուքներ: 

Մեր սաների մեջ դեպի ուսումը, գրքի ու ընթերցանության հանդեպ 

սերը խորացնելու, նրանց ուսումնական առարկաներից  լրացուցիչ տեղեկություններ հաղորդելու, բաց-դասերի մակարդակը առավել  բարձրացնելու նպատակով ամեն շաբաթը երեք օր տարբեր առարկաներից իրականացվում են լրացուցիչ պարապմուքներ: Նախորդ շաբաթ մաթեմատիկա և հայ գրականություն առարկաներից անցկացվեցին բաց-դասեր, որը լավագույն ցուցանիշն էր լրացուցիչ 

պարամունքների արդյունավետության ստուգման :

 

Մաթեմատիկա առարկայի բաց-դասը 6, 7, 8 դասարանների աշակրտների խումբն էր ներկայացնում: Բաց-դասն ընթացքում ի տարբերություն դպրոցների դասը ներկայացվում է ոչ միայն աշակերտի կողմից, այլև մանկավարժների հետ համատեղ թիմային քննարկման տեսքով, կանոնների վերլուծությամբ, ինչպես նաև վիկտորինաների և խնդիրների, վարժությունների խմբային լուծման մեթոդների կիրառմամբ:

 

Հայ գրականության առարկայի այս շաբաթվա բաց-դասը նվիրված էր Կոմիտասին, 

այս թեման ընտրվել էր աշակերտների կողմից,  քանի որ այս տարին համարվում

է Կոմիտասական՝ լրանում է մեծ երգահանի 150 ամյակը: Բաց-դասին սաները ներկայացրեցին հանճարի կյանքից և գործունեությունից դրվագներ: Բաց-դասի ավարտին երգեցին Կոմիտասի երգերից, որոնք դեռ սովորել էին ամառվա արձակուրդների ընթացքում երգի և պարի դասերից:

 

 

 

 

 

 

 

Please reload

Follow Us
Please reload

Search By Tags