Ստեփանավանի դենդրոպարկ


«Դեպի առաջ» երեխաների զարգացման կենտրոնի սաների և նրանց ծնողների խնդրանքով, նոր ուսումնական տարվա սկվելու առթիվ, ավագ խմբերի սաներին ընձեռնվեց հնարավորություն ուղևորվել Հայաստանում ամենահայտնի և իր տեսակով եզակի Ստեփանավանի գեղատեսիլ դենդրոպարկ: Բնության նման հրաշք ծառապատ վայրերից զրկված, Շիրակի մարզում բնակվող երեխաների համար մի իսկական հեքիաթ էր այն: Դենդրոպարկում կենտրոնի սաներին ներկայացվեցին հազվագյուտ ծառատեսակները և այլ բույսերը, ինչպես նաև նրանց նշանակության և դերի մասին մարդու կյանքում: Երեկոյան սաները, ինչպես նաև մանկավարժները վառ տպավորություններով վերադարձան Գյումրի:

#armenian

Featured Posts
Recent Posts