Հաջողված Պատմություններից

Հեղուշն ընդունվել է համալսարան

Հեղուշը 18 տարեկան է եւ նա ավարտել է ավագ դպրոցը։ Հեղուշն արդեն ընդունվել է համալսարան։ Նա ընդունվել է Շիրակի Պետական Համալսարանի Մեթոդիկա բաժիինը։ Նա եղել է Դեպի առաջ կենտրոնի սանը բացման օրվանից։ 

Հարցազրույցի ընթացքում Հեղուշը բացատրել է, թե որոնք են իր սիրած առարկաները։

«Դպրոցում իմ սիրած առարկաներն են Հայոց լեզու եւ քերականություն, պատմությունը։ Ես չեմ կարող ընտրել սիրելի դաս Դեպի առաջ կենտրոնում, քանի որ բոլոր դասերը սիրում եմ հավասարաչափ։ Եվ այդ ամենը ուսուցիչների շնորհիվ է։ Եթե ուսուցիչները հետաքրքիր լլինեն կամ հետաքրքիր ձեւով չսովորեցնեին, առարկաները կլինեին ձանձրալի։ Բայց այստեղ, Դեպի առաջ կենտրոնում, ես երբեք չեմ ձանձրացել եւ մեծ հետաքրքրությամբ մասնակցել եմ բոլոր դասերին։»

Ինչ՞ու ես ուզում լինել ուսուչուհի։

«Ամենակարեւորն այն է, որ ես սիրում եմ աշխատել երեխաների հետ եւ գիտելիք փոխանցել։ Ինչպես նաեւ, Դեպի առաջ կենտրոնի ուսուցիչները ոգեւորել են ինձ։ Հարկապես ուզում եմ սովորեցնել Հայոց պատմություն, որովհետեւ, կարծում եմ, շատ կարեւոր է մեր ապագայի համար, իմանալ մեր անցյալը եւ սովորել –––––» 

Ի՞նչպես էիր պատրաստվել ընդոնելությամ քննություններին։

«Դեպի առաջ կենտրոնի մաթեմատիկայի եւ Հայոց լեզվի մանկավարժները շատ էին օգնել ինձ, հատկապես այս տարի պատրաստել էին ինձ իմ ավարտական քննություններին։»

 

Դեպի առաջ կենտրոնի մանկավարժները Հեղուշին նկարագրում են որպես ընկերասեր եւ հոգատար անցնավորություն։ Հեղուշ, մենք մաղթում ենք քեզ անսահման հաջողություն։ Միշտ շարժվիր դեպի առաջ։ Շնորհավորանքներս։ 

Մեր Առաջին Շրջանավարտը

Նելին հաճախել է մեր կենտրոն բացված օրվանից։ 2016 թվականի գարնանն ընդունվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ագրոբիզնեսի եւ շուկայաբանության ֆակուլտետ։ Տարբեր առարկաներից լրացուցիչ անհատական պարապմունքների մասնակցելով՝կենտրոնն օգնել է նրան ընդունվել համալսարան։ Նելին ունեցել է անհատական պարապմունքներ մաթեմատիկա, անգլերեն եւ հայերեն առարկաներից, ինչպես նաեւ զարգացրել է համակարգչային հմտությունները՝ հաճախելով Դեպի առաջ։

Երբ նրան հարցրեցինք, թե որն է եղել Դեպի առաջում իր սիրելի առարկան, նա պատասխանեց. 

«Մաթեմատիկան եղել է իմ ամենասիրելի առարկան, որովհետեւ անցել ենք ու լուծել դժվար խնդիրներ եւ դա ինձ շատ է օգնել ընդունելության քննություններում»։ Այն հարցին, թե ինչպես է կենտրոնն օգնել համալսարան ընդունելության, ինչպես նաեւ հաջողակ լինելու հարցում, նա ասաց. «Դեպի առաջը շատ է օգնել։ Ինձ համար շատ կարեւոր բաներ եմ քաղել այդ դասերից։ Կենտրոնը նաեւ օգնել է ինձ հարստացնելու մտահորիզոնս եւ դարձրել է ինձ ավելի լավ մարդ»։ 

Մեր շնորհավորանքները, Նե՛լի։ 

Please reload

With support from the

Movses Khorenatsi 38/1 

Gyumri, Shirak, Armenia

depiarach@gmail.com

debiarachcc@gmail.com

+ (374 91) 426 120

+ (374 99) 451 337

Want to join the Debi Arach Team?

Job opportunites

  • Facebook Social Icon
  • Instagram Social Icon
  • YouTube Social  Icon