top of page

Career Fair: Health and Medicine Field

Դեպի առաջ երեխաների կենտրոնի նպատակների իրականացման ճանապարին կարևորագույն գործողություններից մեկն էլ «Մասնագիտական կողմնորոշման դասընթացներ» նախաձեռնության իրականացմամբ սաներին աջակցելն ու նրանց մոտ՝ կրթության, մասնագիտական հմտությունների ձեռք բերման և աշխատասիրության միջոցով՝ բարեկեցիկ ապագայի կերտման տեսլականի ձևավորումն է:

Այս ծրագրի կարևորագույն նպատակներից է

  1. Ձևավորել՝ բարեկեցիկ կյանքի, միջավայրի և ապագայի կերտման նախապայմանը կրթությունը, մասնագիտությունը և աշխատանքն է, Կրթությունն է լուսավոր ապագայի կարևորագույն գործոնը, տեսլականը:

  2. Երեխաների մոտ արթնացնելու և զարգացնելու սերը և ձգտումը դեպի գիտելիքները, աջակցել մասնագիտության ընտրության, մասնագիտական ճիշտ կողմնորոշման, բարձրացնել իրազեկությունը, հարստացնել մասնագիտությունների մասին գիտելիքները

Նախաձեռնության շրջանակում, Դեպի առաջ երեխաների զարգացման կենտրոնի բարձր դասարանների սաների մոտ մասնագիտակակնհետաքրքրությունները զարգացնելու, ինչպես նաև նրանց ապագայում մասնագիտության ընտրության հարցում աջակցություն ցուցաբերելունպատակով մեկնարկեց «Աջակցություն մասնագիտական կողմնորոշման հարցում» ծրագիրը, որի շրջանակում՝ մարտի 1-ին կայացավ բաց-դաս հանդիպում:

Դասընթացներին որպես բանախոս հրավիրված էին ԱՌԴԱ առողջապահական կենտրոնի տնօրենը և բժիշկ՝ Լուսինե Գասպարյանը:

Հանդիպման սկզբում տնօրենը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, խոսեց հիմնադրման, բժշկական նոր տեխնոլոգիաներով հագեցվածության, լաբորատոր հետազոտությունների և ինչպիսի բժշկական ծառայություններ է մատուցվում առողջապահականկենտրոնում:

Այնուհետև բժշկուհին մեր սաների հետ կիսվեց իր կյանքի պատմության, մասնագիտության ձեռք բերման հետ կապված կյանքիդժվարությունների և մասնագիտության կարևորության մասին: Հանդիպման ավարտին մեր սաների և բանախոսների հետ իրականացվեցհարց ու պատասխան բժշկություն թեմայով:

Featured Posts
Recent Posts
Archive
Search By Tags
No tags yet.
Follow Us
  • Facebook Basic Square
  • Twitter Basic Square
  • Google+ Basic Square
bottom of page