ՄԵՐ ՆՊԱՏԱԿԸ 

Կենտրոնի նպատակն է օգնել սոցիալապես անապահով հարյուրավոր ընտանիքների երեխաներին, մասնավորապես ապահովելով մարդասիրական և կրթական աջակցություն, ստեղծելով պայծառ ապագայի տեսլական, ընձեռելով հաջողակ անհատներ դառնալու հնարավորություններ։  

ՄԵՐ ԱՌԱՔԵԼՈՒԹՅՈՒՆԸ

1. Դասապատրաստման հնարավորության ընձեռում:

2. Սոցիալական պայմանների բարելավմամբ աղքատության կրճատմանը նպաստում:

3. Կրթության, դաստիարակման, զարգացման, առողջապահական (լողանալու, հիգիենայի կանոններին հետևելու հնարավորության ընձեռում)անհրաժեշտ բարեկեցիկ պայմանների ընձեռում:

4. Համայնքային և հասարակական կյանքին մասնակցության խթանում (հասարակական ճանաչում ունեցող հյուրերի հետ հանդիպումներ, քննարկումներ):

5. Շրջակա միջավայրի, պատմամշակութային հուշարձանների, բնության գեղատեսիլ վայրերի ճանաչողականության խթանում՝ էքսկուրսիաների և բաց-դասերի միջոցով:

1/20

Մասնագիտական դասընթացների մասնակցության

Դ Ի Մ Ո Ւ Մ - Հ Ա Յ Տ

Ամերիկյան «Փարոս» հիմնադրամի, Գյումրիում գործող «Դեպի Առաջ» Զարգացման Կենտրոնը հայտարարում է վարսահարդարման, դիմահարդարման, մատնահարդարման անվճար մասնագիտական 

դասընթացների  մասակցել ցանկացողների հայտերի  ընդունման հերթական փուլը:

Դիմել կարող են Գյումրու և մոտակա համայնքների, համապատասխան մասնագիտություն ձեռք բերելու և հետագայում աշխատելու ցանկություն ունեցող, մինչև 35 տարեկան անձիք:

Դիմում-հայտերը կարող եք լրացնել՝ www.debiarach.org  կայքում օնլայն տարբերակով:

Այլ մանրամասների համար  զանգահարել 098 07-56-57 հեռախոսահամարով:

Դիմումների ընդունման վերջնաժամկետն է փետրվարի 20, 2020թ

With support from the

Movses Khorenatsi 38/1 

Gyumri, Shirak, Armenia

depiarach@gmail.com

debiarachcc@gmail.com

+ (374 91) 426 120

+ (374 99) 451 337

Want to join the Debi Arach Team?

Job opportunites

  • Facebook Social Icon
  • Instagram Social Icon
  • YouTube Social  Icon